Երկրորդային ավտոշուկա

Ավտոգրուպը հավատարիմ է իր առաջնային կոչմանը, այն է անընդհատ բարելավել հայաստանյան ավտոշուկան: Լավ հասկանալով մեր հասարակության գնողունակության մակարդակների տարբերությունները՝ մենք մեր առջև նպատակ ենք դրել ունենալ լավագույն առաջարկներն անխտիր բոլորի համար: Այս ոլորտում մեր բազմամյա փորձը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Garage Masters’ Mall-ի տարածքում գործող երկրորդային շուկայում առկա են մեքենաներ յուրաքանչյուրի ճաշակին և կարիքներին համապատասխան: Դեռ ավելին, բոլոր մեքենաները անցնում են մանրակրկիտ տեխզննում, իսկ մեքենայի ընտրության հարցում սպառողին կօգնեն վաճառքի բարձրակարգ մենեջերները: Դեռևս չլսված սպասարկում մեքենաների երկրորդային շուկայի համար: