Ֆուդկորտ

Գաղտնիք չէ, որ այսօր առևտրի կենտրոնը շատ ավելին է, քան պարզապես վաճառվող ապրանքները: Ժամանցը պակաս կարևոր չէ, և առևտուրը կարելի է ընդմիջել մի փոքր հանգստանալու համար: Մեր հաճախորդները կարող են օգտվել ֆուդկորտի բազմազան տեսականուց: 200 այցելուի համար նախատեսված ֆուդկորտում ներկայացված են արագ սննդի տարբեր խոհանոցներ՝ ազգայինից մինչև միջազգային ցանցերի ներկայացուցիչներ: Իսկ ֆուդկորտի դիրքը և  հանգիստ  մթնոլորտը դարձնում են այն մի յուրահատուկ ժամադրման վայր բոլորի համար: Ֆուդկորտի առաջարկների ցանկն ընդլայնվում է ամեն օր՝ դարձնելով այն ավելի հագեցած և բազմազան: